bed, litter.
• (յետնաբար ի-ա հլ.) «պատգա-րակ, մահճակալ». մէկ անգամ գործածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ «Հրա-մայեաց բերել դարգիճս երկաթիս և ընկե-նուլ ի վերայ կայծականց հրոյ ի վայր զե-րեսսն» (ըստ Վարդանեան, ՀԱ, 1920, 453). այս օրինակը գործածուած է վկայաբանա-կան մի պատառիկում, որ հրատարակեց Ա-կինեան, Աբերկ. էջ 47։ Չորս անգամ էլ գըտ-նում ենք յետնաբար գործածուած. Յայսմ. յունիս 6. Յայնժամ բերին դարգիճս երկաթի և կրակացուցին զայն որպէս զհուր և արկին զսուրբն ի վերայ զերեսն ի վայր. Վարք և վկ. Բ. էջ 314-5. Բերել դարգիճս երկաթիս... մինչև շողանալ դարգճացն... առնուլ զնա ի դարգճացն։ Բարդութեամբ էլ ունինք դար-գընակալ «պատգարակի վրայ բարձուած (հիւանդ)» Կոչ. 382 (տպ. դարկնակալ), սարգճաձև (կամ դարկնաձև) «պատգարակի ձևով» Վանակ. ուրախ. «խոշոր հիւսուածով» Մովս. Երզն.։
• = Ասոր. [syriac word] ︎ dargušta «պատ-գարակ, օրօրոց», արամ. [hebrew word] dargas «անկողին». այս բառերը բնիկ սեմական չեն. ուստի կարող են հայերէնի հետ փոխա-ռեալ լինել իրանեանից։-Հիւբշ. 137։
• ՆՀԲ և ՋԲ այս բառը դնում են դար-գին ձևով, ինչպէս որ աւանդուած էլ է, բայց առանց վկայութեան և ենթադրե-լով միայն բարդութիւններից։ Հիւբշ. կարծելով, որ իրօք աւանդուած չէ բա-ռը, այլ դարգճակալ և դարգնաձև ռառե-րից միայն ենթադրուած է, մերժում է դարգին ձևը և հիմնուելով ասորի ձևի վրայ՝ դնում է *դարգուճ։-ՆՀԲ մեկնու է լծ. թրք. թարագ «սանտը»։ Ուղիղ մեե-նեց Հիւբշ. ZDMG, 36 (1882), էջ 128։ Ըստ Մովսիսեան (նամակ 1933 մարտ հմմտ. քրդ. därguš «օրօրոց», որ ճշտիւ նոյն է ասորի բառե հետ։